Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

ե՞րբ են գնահատում

Գնահատում են անընդհատ՝ հայացքով, խոսքով, թվանշանով,խրախուսելով, ըստ ուսումնական գործընթացի նպատակի կիրառվում է․ նախնական գնահատում՝ բացահայտվում է սովորողների պատրաստվածության աստիճանը, ամփոփիչ գնահատում՝ ստուգվում է ամբողջական թեմայի, դասընթացի առարկայի յուրացման աստիճանը ,պարտադիր ամփոփիչ գնահատում՝ ստուգվում են շրջանավարտի ուսումնական գործունեության արդյունքները/ մեր պարագայում ՝ փոխադրական քնություն է/։ Ընթացիկ և ամփոփիչ գնահատումները դպրոցում կիրառվում են նաև սովորողի ուսումնական գործունեության արդյունքը որոկավորելու և դպրոցի մի աստիճանից մյուսին անցումն ապահովելու համար։

  • ո՞վ է գնահատում

Ուսուցիչը կատարում է գնահատում, բայց ոչ թե գիտելիքները, այլ ուսումնական հաջողությունները, աշակերտի ուսումնական գործունեությունը, այն, ինչ նա կարող է ուղղակիորեն դիտարկել : Դա սովորողի կոնկրետ աշխատանքն է, ուսումնական գործունեության կոնկրետ տեսակը, խնդրի լուծումը: Նաև գնահատում է աշակերտը ինքն իրեն, աշակերտներն իրար, թեստային աշխատանքների դեպքում՝ կարող է նաև գնահատել համակարգիչը / google forms/։

  • ի՞նչն են գնահատում

Գնահատման համակարգը պետք ներառի միջոցներ, որոնք կգնահատեն
Գիտելիքներ
Հմտություններ
Դիրքորոշում
Արժեքներ

  • ինչպե՞ս են գնահատում

Գնահատումն իրականացվում է գրավոր և բանավոր։Այն կարող է լինել քանակական (արտահայտվի բալերով,թվանշաններով) կամ որակական։ Քանակական և որակական
գնահատումը հաճախ զուգակցվում է։
Գնահատման համար կիրառվում են հետևյալ միջոցները կամ գործիքները․

  • հարցում
  • առաջադրանքի կատարում /շարադրություն,թելադրություն․ ․ ․ ․
  • հարցարան
  • թեստ
  • գնահատման սանդղակ
  • ուսումնական թղթապանակ
  • ստուգատես- ցուցադրություն և այլն

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Գնահատականների շուրջ շատ քննարկումներ են շրջանառվում. ինչու դնել դրանք, եթե աշխատանքի արդյունքներն ամփոփելու համար բավարար է դասատուների բանավոր մեկնաբանությունը: Մյուս կողմից, եթե ամբողջովին հրաժարվեք գնահատականներից, ինչպես ճիշտ պատկերացում կազմել ուսումնական գործընթացի արդյունքների մասին:

Դպրոցի գնահատականները կատարում են մի քանի գործառույթներ:

Գիտելիքների գնահատում. “Գերազանց”, “լավ”, “բավարար” – ը մեկնաբանություն է, որը ուսուցիչը, որպես գնահատող, տալիս է աշակերտի աշխատանքի արդյունքների և նյութի յուրացման որակի վերաբերյալ: Գիտելիքների ընդհանուր մակարդակի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է մեկնաբանություն անել։
Աշակերտների մոտիվացիա՝ երբ նյութի յուրացման մակարդակը հստակորեն նշված է սովորողը հետևում է իր առաջընթացին, այն խրախուսում է նրան ավելի լավ սովորել եւ ավելի բարձր միավորներ ստանալ:
Որպես խրախուսանք աշակերտներին:
Ուսման արդյունքների ամփոփում. Բացի միջանկյալ գնահատումից, կանոնական նշումները անհրաժեշտ են աշակերտի վերջնական գիտելիքների մակարդակը որոշելու համար:

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Երբ սովորողին գնահատելիս խրախուսում ես, մի փոքր բարձր ես գնահատում, նա ոգևորված ավելի լավ է սովորում, որն էլ ապահովում է նրա շարունակական զարգացումը։Դասի ընթացքում սովորողների մոտիվացիան բարձրացնելու տարբեր եղանակներ կան: Կարծում եմ, որ գնահատումը մեկն է առավել կարևոր միջոցներից է բարձրացնել մոտիվացիան. Դպրոցականները, ինչպես մեծահասակները, ձգտում են, որ իրենց գործունեությունը, աշխատանքը պատշաճ կերպով գնահատվեն: Գնահատումը նպաստում է այն բանին, որ երեխաները գիտակցում են, թե ինչ նպատակ է նրանց առջև, եւ փորձում են հասնել դրան. Բացի այդ, սովորողների համար շատ կարևոր են արժանի դիրք զբաղեցնել կոլեկտիվում, ինչը դեռահասի վարքի առաջատար շարժառիթն է: Անշուշտ, գնահատումը հնարավորություն է տալիս երեխային հավատալ իր անկրկնելիությանը, իր հնարավորություններին: Գիտելիքները երեխաներին տալիս են վստահություն իրենց ունակությունների նկատմամբ: Իհարկե, լավ է, երբ ոչ միայն ուսուցիչները, այլև ծնողները խրախուսում են երեխաներին և գովում տանը լավ գնահատականներ ստանալու համար ։ Եվ փոքր երեխաների եւ դեռահասների համար կարևոր է ոչ միայն իրենց հասակակիցների, այլեւ հարազատների կարծիքը:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Ստուգել սովորողի գիտելիքների համապատասխանությունը տվյալ կրթական աստիճանի չափորոշիչային պահանջներին ; գնահատում, ամփոփիչ գնահատում, ձևավորող գնահատում և այլն։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Յուրաքանչյուր դասավանդող պետք է մշակի իր գնահատման սանդղակը ՝դասից բխող սկզբունքներից ելնելով։ Այսինքն օտար լեզու դասվաանդողը՝ ըստ օտար լեզվի դասընթացի սկզբուքների, բոլոր առարկաները նման կերպով։

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային: 

Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:

Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:

Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում :

Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:

 Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:

Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:

Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:

Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում: 

Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Օտար լեզվի դասավանդման հիմնական նպատակն է սովորողի մոտ
խոսակցական, հաղորդակցական լեզվի, օտար լեզվով միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորումն ու զարգացումը: Կարևոր խնդիր և նպատակ է նաև ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության զարգացումը, նաև քերականական, հնչունաբանական, շարահյուսական գիտելիքների հիմքերը:

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Նորությունն այն է, որ որևէ թիվ անբավարար գնահատական չի հանդիսանում, որն ըստ իս բացասական ազդեցություն կունենա սովորողի վրա, քանի որ ուսումնառության մյուս աստիճաններում գնահատվում է թվանշանով։

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

Ինտելեկտուալ աճի բնութագիրը,բնավորության գծերը, լսելու, հասկանալու,վերարտադրելու, կարդացածը հասկանալու, բանավիճելու կարողությունները, ուշադրությունը, կարողանա ճիշտ հարցադրումներ անել, խոսքի զարգացվածությունը, հաղորդակցվելու կարողությունները, երթևեկության կանոնները, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունը։

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

Անվանումը (վերնագիրը)`

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝ 

Մասնակիցներ՝

Իրականացման տևողությունը ՝

Նպատակը ՝

Խնդիրները `

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)`

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)`

Անհրաժեշտ գործիքները՝

Կիրառվող մեթոդները՝

Նշել համագործակցային, խմբային , հետազոտական-որոնողական գործունեության տեսակները, դրանց նկարագրությունը

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)

  • գրական ստեղծագործությունների ցանկ (թվարկել)
  • այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…) 

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

Նշել նախագծի  ուսումնա-հասարակական բաղադրիչը (եթե կա)

Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

Նախագծի որևէ կետի բավարարումն արդեն լավ է, եթե սովորողը որևէ կետ կատարել է,ապա ըստ իր հնարավորությունների կարող է աշխատանքը հաջողված համարել։

Վեցերորդ պարապմունք 2ժամ

Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։

Վերապատրաստման առաջն օրը ինձ թվում էր, որ բլոգ վարելը մի անհասանելի բան է: Սակայն եթե սիրում ես սովորել, ցանկացած անհասանելին դառնոմ է հասանելի: մեր դպրոցում այս ձևաչափը չի կիրառվում: Արժե տարածել:

Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  • Գնահատման գործընթացի գործառույթները
  • Գնահատման գործընթացի սկզբունքները
  • Ձևավորող գնահատումը՝ սովորողի առաջադիմության խթան
  • Քանակական գնահատումը՝ սովորողի առաջադիմության արձանագրում
  • Սովորողի անհատական պլանը՝ առաջադիմության բնութագրիչ
  • Սովորողի զարգացման բնութագիր